-
27.11.2020|
14:23
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։
-
27.11.2020|
12:18
«Այն, ինչ այնտեղ կատարվում է, վերաբերում է և մեզ»՝ նախազգուշացնում է Բրյունո Ռետայոն: Սենատի նախագահ Ժերար Լարշեի նախաձեռնությամբ 5 խմբակցությունների ղեկավարներ ներկայացրին Լեռնային Ղարաբաղի՝ «հայկական քաղաքակրթության օրորոցի» ճանաչման բանաձև:
-
27.11.2020|
12:11
Թուրքիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 26-ին դատապարտել է նախորդ օրը Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, որ կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, դուրս բերել ադրբեջանական ու նրանց դաշնակիցների զորքերը, վերադառնկալ 1994-ի սահմաններին:
-
27.11.2020|
03:19
Չորրորդ տուրը թե՛ Չեմպիոնների, թե՛ երեկ երեկոյան կայացած Եվրոպայի լիգայի խաղարկությունները կազմածների համար հայելային է. մրցակիցներից հյուրը դառնում է տանտեր, տանտերը՝ հյուր։ Թե այս փոխակերպումից որն ինչքան ու ինչքանով է օգտվում, միայն ֆուտբոլային առավել կամ նվազ կարգի խնդիր չէ, որովհետև ֆուտբոլը թվաբանական աղյուսակ չէ, որտեղ այսինչ անգամ այնինչն ունի հստակ պատասխան։
-
27.11.2020|
03:17
Արգենտինայում հայտարարվել է եռօրյա սուգ՝ մահկանացուն է կնքել լեգենդար Մարադոնան։ Մահը սրտի կաթվածի հետևանք է, ողբերգությունը կայացել է նոյեմբերի 25-ին, մարզիկի բուենոսայրեսյան տանը։
-
27.11.2020|
03:14
Շուշիի մշակութային ժառանգությունը, մասնավորապես, թանգարանային նմուշները փրկելու մասին խոսակցությունները չեն դադարում։ Թանգարանային հավաքածուն մնացել է Ադրբեջանի հույսին։
-
27.11.2020|
03:11
Համավարակն ու պատերազմը բնականոն հունից շեղեցին ամեն ինչ։ Մշակութային շատ իրադարձություններ, այդ թվում՝ ամենամյա միջոցառումներ, չեղարկվեցին, հետաձգվեցին կամ վերափոխվեցին։ Պատերազմի օրերին Կինոյի տանը Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ցուցադրվում էին հայ ռեժիսորների նկարահանած ֆիլմերի համահայկական առաջնախաղեր։
-
27.11.2020|
03:08
Նախորդ դարի 60-ականներին կերպարվեստի բազմաթիվ ծիածաններ էին կապվել երկրի երկնակամարում։ Երկու կերպարվեստային հրաբուխներ՝ Սարյանն ու Քոչարը, ի սրտե օրհնում էին նոր տաղանդների ծնունդն ու վերելքը։
-
27.11.2020|
03:05
Այդ ո՞վ է ասել, որ մեր երկրում այս օրերին պատերազմի գերանդին է անցել՝ Արցախից թողնելով մի փշուր, հինգ հազարի չափ նահատակ, տասը հազարից ավելի սպասվող հաշմանդամ, խեղված հոգիներով հետ վերադառնալիք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գերիներ ու սևազգեստի դատապարտված բազմահազար մայրեր, կքված, լլկված հոգիներով նույնքան նվաստացած այրեր։
-
27.11.2020|
03:03
ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, հնագետ, հրապարակախոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ծնվել էր Հայաստանից հեռու՝ 1957 թ., ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու գտնվող Վայսելիա ավանում, որտեղ անողոք ճակատագրի թելադրանքով իրենց օջախն էին հիմնել Չառլզ և Զաբել Մելքոնյանները՝ իրենց բնօրրան Մարզվանի ու Խարբերդի Խարաձոր գյուղերի կարոտն ամփոփած հոգու խորքերում։
ն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am